Քեյթ Մոսը՝ AnOther Magazine-ի չորս շապիկներին

18:18   3 սեպտեմբերի, 2014

Նա 40 տարեկան է եւ նրա անունը Քեյթ Մոս է։ Բրիտանացի սուպերմոդելը հանգիստ չունի։

Քեյթը համարվում է ամենաշատ վարձատրվող եւ ամենապահանջված սուպերոդելներից մեկն աշխարհում։ Մոդելը միանգամից հայտվել է AnOther Magazine-ի չորս շապիկներին։ Այսպիսով, առաջին շապիկի նկարահանման համար նա աշխատել է Ալասդեր ՄաքԼելանի հետ, ով մոդելին նկարահանել է բնության գրկում. մոդելը կրել է գեղեցիկ մի զգեստ՝  Maison Martin Margiela-ի վերջին հավաքածուից։

Այս կերպարում Քեյթն, ասես, թխահեր «կինոաստղ» լինի։

Ամսագրի գլխավոր խմբագիրը՝ Ջեֆերսոն Հեք Մոսը (Քեյթի նախկին ընկերը), ասել է. «Քեյթն ամենահիանալի մոդելներից մեկն է։ Նա փոխել է նորձեւության ողջ ընթացքը, եւ դա արել է առանց նախօրոք ծրագրված նախագծերի եւ կարծես թե,առանց որեւէ ջանքերի»։



© NEWS.am STYLE