Բեղի պլաստիկ վիրահատություն

12:46   8 դեկտեմբերի, 2012

Մեր օրերում բեղն այլեւս տղամարդու զարդ չի համարվում, թեեւ երկար ժամանակ այն առնականության, իմաստնության եւ հասունության նշան էր։ Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ կարող են պարծենալ կատարյալ բեղով, ուստի զարմանալի չէ, որ վերջին տարիներին տարածվել են բեղի ձեւը շտկող վիրահատությունները։

Ըստ CNN-ի, մեկ պլաստիկ վիրաբույժին ամսական 50-ից 60 նման վիրահատություն է բաժին ընկնում։ Որպես կանոն տղամարդիկ հաստ բեղ են «պատվիրում»։ Դա հատկապես արդիական է, երբ տղամարդը պատանու տեսք ունի։

Կատարյալ բեղի ձեւ հնարավոր է ունենալ ֆոլիկյուլար միավորը դուրս հանելու տեխնիկայի շնորհիվ (այլ մասերից մազեր են տեղադրում բեղերի տարածքում)։ Սովորաբար նման վիրահատություն անում են 30-ից 50 տարեկաններին։

Այսպիսի վիրահատությունն արժե մոտ 7 հազար դոլար։ Այն իրականացվում է տեղային անզգայացման միջոցով։ Սափրվել չի կարելի 15 օրվա ընթացքում, իսկ վերջնական արդյունքը երեւում է 6 ամսից, հայտնում է Meddaily-ը։



© NEWS.am STYLE