Ինչպես կարելի է դանակ սրել առանց սրաքարի օգնության

19:08   16 սեպտեմբերի, 2014

Խոհանոցային դանակը բթացե՞լ է եւ տանը չունեք հարմար սարք՝ այն սրելու համար։ Իսկ ի՞նչ կարելի է անել այս դեպքում։

Սովորաբար մարդիկ բթացած դանակի շեղբը շփում են մեկ այլ դանակով։ Բայց եթե այն շատ է բթացել, ապա միեւնույնն է, արդյունքն այնքան էլ լավ չի ստացվելու եւ կրկին դժվարանալու եք մթերքներ կտրելիս։

Վերցնում եք մի բաժակ կամ աման, շրջում եւ սկսում դանակը սրել սպասքի ստորին հատվածով։ Այս մեթոդը հիանալի այլընտրանքային տարբերակ է, եթե տանը դանակի սրաքար չունեք։ Շատ հեշտությամբ սրում եք դանակը եւ նույն հեշտությամբ էլ սկսում հաց կտարտել։

Տարբերակ երկրորդ. վերցրեք հղկաթուղթը եւ դանակը, բռնելով 45 աստիճան անկյան տակ, շփեք թղթին՝ սրելով դանակի շեղբը։ Այս մեթոդը շատ պարզ է, եւ այն կարող է անել անգամ այս հարցում անփորձ տնային տնտեսուհին։

Մյուս տարբերակը. կարող եք վերցնել դանակը, դուրս գալ մուտք, եւ դանակը սրել մուտքի՝ բետոնե աստիճանների օգնությամբ։ Կրկին դանակը պետք է բռնել 45 աստիճան անկյան տակ եւ շփել աստիճանին։

Հիշեք, որ դանակները շատ արագ են բթանում, երբ դրանք դնում եք տաք ջրի մեջ։ Հետեւաբար, խորհուրդ չի տրվում դանակով տաք կերակուր խառնել։ Ինչպես նաեւ չի կարելի դանակով մի բան կտրատել ապակե տախտակի վրա, քանի որ ապակին բթացնում է դանակի շեղբը։

 

 

Աղբյուրը՝ narod.ru



© NEWS.am STYLE