Խնձորով, տանձով եւ կակաչասերմով մուրաբա

19:05   17 սեպտեմբերի, 2014

Այս համեղ ուտեստի բաղադրատոմսը չի կարելի բաց թողնել. չէ՞ որ մուրաբաները միշտ էլ համեղ ու ախորժելի են ստացվում։

Պատրաստման համար պետք է հավասար քանակությամբ խնձոր, տանձ եւ կակաչ...

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ կես կիլոգրամ քաղցր խնձոր, նույնքան տանձ, երկու ճաշի գդալ կակաչասերմ, մեկ կիլոգրամ շաքարավազ, (իսկ եթե քաղցրի սիրահար չեք, ապա կարող եք ութ հարյուր գրամ վերցնել)։

Պատրաստման եղանակը. խնձորն ու տանձը պետք է լվանալ, մաքրել, հեռացնել սերմերն ու հավասարապես կտրատել։

Կտրատված խնձորն ու տանձը պետք է լցնել կաթսայի մեջ, շաքար ավելացնել եւ մի լավ խառնել։ Մոտ մեկ ժամ մոռանում եք մուրաբա պատրաստելու մասին, քանի որ այս ընթացքում մրգերը պետք է մնան շաքարավազի մեջ։ Այնուհետեւ, մուրաբան եփում եք երեք փուլով (բայց մեկ օրվա ընթացքում). եռալուց հետո հանում եք կաթսան, մոտ մեկ ժամ սպասում եւ կրկին դնում կրակին։ Հինգ րոպե եռալուց հետո հանում գազօջախի վրայից։

Տանձի զանգվածի կեսը խյուս է դառնում

Վերջին անգամ կաթսան եռացնում եք տասը րոպեով եւ արդեն կարելի է ավելացնել ավելի վաղ մեկ այլ թավայի մեջ բոված կակաչասերմերը։

Կակաչասերմը պետք է բովել անյուղ թավայի մեջ

Յուրահատուկ համ հաղորդելու համար կարելի է նաեւ մեկ կիտրոնի հյութ ավելացնել։



 

Նյութը եւ լուսանկարները՝ vpuzo.ru



© NEWS.am STYLE