Երեւանի նորաձեւ աղջիկները. Լուսինե Հովհաննիսյան

12:22   5 սեպտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել մայրաքաղաքի ամենանորաձեւ աղջիկներին: Այս անգամ մեր խորագրի հերոսուհին Լուսինե Հովհաննիսյանն է:

Լուսինեն լրագրող է, ավարտել է ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժինը: Նոյեմբերի 11-ին կլրանա նրա 25-ամյակը:

 

Խոսելով իր երազանքների մասին, Լուսինեն նշում է, որ ապրում է ոչ թե երազելով, այլ իր առջեւ նպատակներ է դնում եւ փորձում հասնել դրանց: Նպատակներից մեկն էլ հնարավորինս շատ ճանապարհորդելն ու շատ երկրներում լինելն է, մասնագիտության մեջ կատարելագործվելը:

Լուսինեն խոստովանում է՝ շատ կցանկանար Հայաստանում հիմնել հագուստի սեփական ապրանքանիշը, որը մեծ մասսայականություն կվայելեր:

Լուսինեի խոսքով՝ սիրում է տարբերվել ամբոխից, ուստի ընտրում է այնպիսի հագուստ, որը կբնութագրի իրեն եւ կլինի ինքնատիպ: «Հագնվում եմ տարբեր ոճերում՝ կախված տրամադրությունից եւ այն վայրերից, որտեղ այցելում եմ: Չեմ սիրում մռայլ գույնի հագուստ: Կարծում եմ՝ երիտասարդ աղջիկները պետք է վառ ու պայծառ երանգներով հագնվեն, քանի որ հագուստը ինչ-որ չափով ազդում է տրամադրության վրա»,-ասում է նա՝ հավելելով, որ հագուստն իր կյանքում շատ մեծ դեր ունի:


«Ինձ համարում եմ «շոպագոլիկ»: Երբ խանութում որեւէ գեղեցիկ հագուստ եմ տեսնում, այն պարտադիր պետք է գնեմ»,-նշում է նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ յուրաքանչյուր նորաձեւ աղջիկ պետք է ոչ թե դառնա նորաձեւության զոհը, այլ կերտի իր ոճը եւ կրի այն, ինչ իրեն հոգեհարազատ է:



© NEWS.am STYLE