Ջենիֆեր Լոպեսի նոր տեսահոլովակի անոնսը ցնցել է Youtube

14:21   5 սեպտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ջենիֆեր Լոպեսն ու Իգգի Ազալիան զուգերգ է ձայնագրել։

Ջեյ Լոն որոշել էր բազմազանություն մտցնել իր ստեղծագործական կյանքում, քանի որ ի սկզբանե Pitbull-ի հետ ձայնագրված Booty սինգլը, նա նոր տարբերակով ձայնագրել եւ կատարել էր  Իգի Ազալիայի հետ։

Այժմ Ջեյ Լոն համացանացում տեղադրել է իր նոր տեսահոլովակի անոնսը, որը ցնցել է բոլորին։

45-ամյա Լոպեսը եւ 24-ամյա Ազալիան պարում են սեքսուալ ներքնազգեստով, որն ընդգծում է նրանց գեղեցիկ կազմվածքն ու բարեմասնությունները։

Անոնսը հրապարակվել է սեպտեմբերի 4-ին, բայց արդեն մեկ միլիոն դիտում է հավաքել։ 



© NEWS.am STYLE