Սառցալուլա-շենք՝ Ավստրալիայում

18:10   5 սեպտեմբերի, 2014

Բրիտանացի ճարտարապետ եւ դիզայներ Զահա Հադիդն իր նոր նախագիծը կկառուցի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, որը նախատեսված կլինի մոտ 500 ընտանիքի համար։

63-ամյա դիզայները Grace on Coronation շենքերը սառցալուլայի տեսքով է նախագծել։

Շենքերը կկառուցվեն քաղաքի կենտրոնից 4կմ. հեռավորության վրա, բայց դրանով շենքերը միայն կշահեն, քանի որ մոտակայքում ուրիշ երկնաքերեր չկան, եւ դրանք շատ գեղեցիկ կդիտվեն ու կգեղեցկացնեն քաղաքի տեսարանը։

Ճարտարապետը նշել է, որ շենքերի արտաքին դիզայնը նվազեցնում է դրանց հենակետը, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս ապագա բնակիչների հիանալ դեպի գետը բացվող տեսարանով։ Հադիդի նախագիծն ունի 486 բնակարան, 8 առանձնատուն, ինչպես նաեւ այգի։ Բայց այս շենքերում բնակարան գնելու ցանկություն ունեցողները պետք է սպասեն, քանի որ շինարարությունը սկսվելու է 2015թ-ի վերջին։ Հուսանք, որ այս անգամ ամեն ինչ առանց սկանդալների եւ դատական հայցադիմումների կավարտվի. Ավստրալիան Քաթարը չէ, որ մահացած շինարարներ ներգրավվեն աշխատանքների մեջ։

 

 

Աղբյուրը՝ theaustralian.com.au



© NEWS.am STYLE