Ագանետա Դիքի՝ մեղրից պատրաստված քանդակները

23:07   17 սեպտեմբերի, 2014

Կանադացի նկարչուհի Ագանետա Դիքը ստեղծում է մեղրից պատրաստված քանդակներ: Դիքն այս ապշեցուցիչ քանդակները ստեղծում է մեղուների օգնությամբ. նա ճենապակյա արձանիկները դնում է մեղուների փեթակի մոտ եւ թույլ տալիս, որ մեղուները «ստեղծագործեն» դրանց վրա:

Մի քանի ամիս անց աշխատասեր մեղուները արձանիկները հարստացնում են հազարավոր ոստայներով:


Ագանետա Դիքն իր ստեղծագործությունների միջոցով փորձում է հասարակության ուշադրությունը հրավիրել Եվրոպայում եւ Ամերիկայում մեղուների քանակի կրճատման խնդրի վրա։

Այժմ եկեք դիտենք այս հիանալի ու զարմանահրաշ աշխատանքները:

 

 

Աղբյուրը՝ նկարչուհու պաշտոնական կայք



© NEWS.am STYLE