Էմո աղջիկներ. ո՞վ ասաց, որ նրանք գեղեցիկ չեն

22:10   16 սեպտեմբերի, 2014

Էմո աղջիկները տարբեր են լինում, տարբեր են նաեւ մեր պատկերացումները նրանց մասին։ Նրանք շատ գեղեցիկ են եւ պետք չէ նրանց վրա քարեր նետել ու մեղադրել։

Մեծն Վիքիպեդիան գրում է, որ էմոների գլխավոր կանոնը զգացմունքների արտահայտումն է։ Նրանց բնորոշ է ինքնաարտահայտումը, անարդարության դեմ պայքարելը, յուրահատկությունը եւ զգայական վերաբերմունքը։ Իսկ ի՞նչ վատ բան կա այս ամենի մեջ։

Էմոների համար ավանդական է համարվում մինչեւ քթին հասնող, թափված ու երկար մազափունջը, որը փակում է մի աչքը, իսկ ետեւի մասում մազերը բավականին կարճ են լինում։

Հիմնականում էմո աղջիկները նախապատվություն են տալիս սեւ մազերին, բայց միգուցե, դրանք նաեւ ինչ-որ մի անսովոր գույնով ներկված լինեն։ Հնարավոր է նաեւ չարաճճի երեխայի որոշ սանրվածքներ՝ փոքրիկ պոչիկ, ինչ-որ վառ մազակալ-սրտիկներ, նուրբ ժապավենակապեր։ Պետք է նշել, որ այսպիսի սանրվածքներ ստանալու համար նրանք շատ ժամանակ են կորցնում ու վարսահարդարման միջոցներ օգատգործում։

Ներկայացնում ենք էմո աղջիների՝ համացանցից ընտրված լուսանկարներ։



© NEWS.am STYLE