Վլադիմիր Ստեփանյանցն իր տաղանդով ցնցել է ռուսական «Ձայնը» նախագիծը

15:04   6 սեպտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» մեկնարկել է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանը։

Երեկ նախագծի ժյուրիի անդամները մի լավ զարմացել էին. Նյու Յորքից եկած 48-ամյա Վլադիմիր Ստեփանյանցը կատարել է «Manhã de carnaval» երգը եւ իր տաղանդով ցնցել բոլորին։

Վլադիմիրին ընտրել է Լեոնիդ Ագուտինը, իսկ Ալեքսանդր Գրադսկին գովասանքի մի շարք խոսքեր է ասել Վլադիմիրի հասցեին։ 



© NEWS.am STYLE