Կարտոֆիլով, պանրով եւ սնկով կոտլետներ

19:09   23 սեպտեմբերի, 2014

Կարտոֆիլի խյուսով, քերած պանրով եւ շամպինիոն սնկով պատրաստվող կոտլետները բավականին համեղ եւ յուրահատուկ են ստացվում։ Պետք է նշել, որ բացի համեղ ու անուշաբույր լինելուց, դրանք նաեւ շատ հագեցնող ու դյուրամարս են։

Այսպիսի հիանալի համ ունեցող կոտլետներ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է՝ 300-400 գրամ կարտոֆիլի խյուս, 25-30 գր. կամ կարագ, 150-200 գր. քերած պանիր, մեկ հավկիթ, 2-3 ճաշի գդալ կտրատած սամիթ, 3 ճաշի գդալ թթվասեր, 150-200գր. պահածոյացված շամպինիոն սունկ, ինչպես նաեւ մի քիչ ալյուր, սեւ պղպեղ, աղ, բուսական յուղ՝ տապակելու համար։

Կարտոֆիլը պետք է մաքրել, եփել եւ խյուս պատրաստել՝ ավելացնելով 25-30գր.կարագը։ Հաջորդ փուլում պետք է քերել պանիրը եւ լցնել կարտոֆիլի խյուսի մեջ։ Ստացված զանգվածը խառնելուց հետո կարելի է լցնել կտրատած սամիթը, հարած ձուն եւ ալյուրը (ալյուրը պետք է այնքան ավելացնել, որ ստացված զանգվածով հնարավոր լինի հեշտությամբ կոտլետներ պատրաստել)։

Ամեն կոտլետի մեջ պետք է մեկ պահածոյացված շամպինիոն դնել (ցանկության դեպքում կարող եք նաեւ թարմ սունկ օգտագործել, որն անպայման պետք է սոխով  տապակել)։ Պատրաստի կոտլետներն անհրաժեշտ է թաթախել ալյուրի մեջ եւ երկու կողմից տապակել բուսական յուղով պատված թավայի մեջ։

 

Աղբյուրը՝ 1000.menu

 



© NEWS.am STYLE