Ջորջ Քլունին կամուսնանա Վենետիկում

17:45   8 սեպտեմբերի, 2014

Երկու շաբաթից Վենետիկում տեղի կունենա Ջորջ Քլունիի եւ Ամալ Ալամուդդինի հարսանիքը, հայտնել է The Daily Mail-ը։ Ավելի վաղ Քլունին պատրաստվում էր հարսանիք կազմակերպել Կոմո լճի ափին, որտեղ նա առանձնատուն ունի, բայց երեկ Ֆլորենցիայում կայացած բարեգործական երեկույթի ժամանակ իր մրցանակը ստանալիս նա հայտարարել է.

«Ես իմ հարսնացուին գտել եմ Իտալիայում, եւ մենք մի քանի շաբաթ անց կամուսնանաք Վենետիկում»,-ասել է դերասանը։

Այժմ զույգը շատ ժամանակ է անցկացնում Իտալիայում։ Հիշեցնենք, որ 53-ամյա դերասան Ջորջ Քլունին ապրիլին նշանադրվեց 36-ամյա փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ։

 



© NEWS.am STYLE