Ո՞ր վարժություններն են օգնում մարզել նստատեղի մկանները

20:03   15 սեպտեմբերի, 2014

Եւ տղամարդիկ, եւ կանայք ձգտում են ունենալ գեղեցիկ հետույք։ Վերեւում տեղադրված տեսանյութը կօգնի Ձեզ այս հարցում, եթե մարզասրահ այցելեք, իսկ մենք առաջարկում ենք վարժությունների տեսակներ, որոնք կօգնեն արդյունքի հասնել տնային պայմաններում։

Սիրելիներս, անհապաղ սկսեք մարզվել ու սպորտով զբաղվել։

Հետույքը կազմված է մեծ, միջին եւ փոքր մկաններից, որոնց վրա մենք նուրբ ու փափուկ նստում ենք։ Դրանք նաեւ կարեւոր շարժողական գործառույթներ են կատարում, քանի որ այս մկանները ակտիվորեն մասնակցում են վազելու, պտտվելու եւ կողք թեքվելու գործողությունների ժամանակ։

Հետույքի արտաքին տեսքը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Եվ եթե մկանների տեղակայման դիրքը եւ նստատեղի ձեւը փոփոխել չի լինում, ապա մկանների տոնուսը շատ հեշտությամբ կարելի է բարձրացնել եւ ավելի գեղեցիկ տեսք հաղորդել հետույքին։

Վարժություն N1. Ոտքերը բացեք ուսերի լայնությամբ, գլուխը ձեռքերով բռնեք, ուղղեք ողնաշարը եւ սկսեք դանդաղորեն կքանստել, ապա վեր կենալ։ Վարժությունը կատարեք այնքան, ինչքան ստացվում է. ի դեպ, որքան լայն բացեք ոտքերը, այնքան ավելի լավ։

Վարժություն N2. Պառկեք մեջքի վրա եւ ձեռքերը ձգեք մարմնի երկայնքով մեկ։ Ոտնաթաթերը մոտեցրեք հետույքին։ Այս դիրքով պառկած պետք է մի ոտքը բարձրացնել՝ ձգելով ծունկն ու կոնքը։ Այնուհետեւ նույնը պետք է անել մյուս ոտքով։ Վարժությունը կատարեք 12-15 անգամ։

Եթե Դուք դժվարանում եք բարձրացնել մարմինը՝ հենվելով մեկ ոտքի վրա, ապա կան ավելի պարզ վարժություններ։ Պառկած դիրքում սեղմում եք հետույքի մկանները եւ բարձրացնում որովայնը։ Վարժությունն ավելի բարդացնելու համար կարող եք անգամ ոտքի մատների վրա կանգնել։ Այս վարժությունը նույնպես կօգնի մարզել նստատեղի մկանները։ Ինչպես պատկերված է նաեւ նկարում, կարող եք որովայնի վրա անգամ ծանրություն դնել եւ ձեռքերով բռնել այն՝ մարմինը վեր բարձրացնելիս։


Ամենակարեւորը՝ մարզվեք կանոնավոր ձեւով եւ ամեն անգամ մի փոքր ավելացրեք վարժությունների թիվը։

 

Աղբյուրը՝ ekrasota.com



© NEWS.am STYLE