Դդումով պիլինգ

19:07   19 սեպտեմբերի, 2014

Երիտասարդացնող ու թարմացնող ազդեցությունից զատ, դդումով պիլինգը կարող է երկարատեւ ու լիարժեք ազդեցություն ունենալ մաշկի վրա՝ պաշտպանելով այն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քամուց, ջերմաստիճանի տատանումներից եւ խոնավեցումից։

Այսպիսով, մեկ ճաշի գդալ եփած դդումի միջուկը պետք է խառնել մեկ ձվի դեղնուցով։ Դդումը պարտադիր պետք է թողնել, որ մի փոքր զովանա, այլապես դեղնուցը կկորցնի իր օգտակար ու դրական հակտությունները։ Ստացված զանգվածին ավելացնում ենք նաեւ մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ, մեկ թեյի գդալ շաքարավազ եւ կես թեյի գդալ հնդկաձավարի ալյուր։ Այս ամենը մի լավ խառնում եք ու մերսելով քսում դեմքին։

Մեկ-քառորդ ժամ անց զանգվածը հեռացնում եք եւ դեմքը լվանում սովորական ջրով։ Այսպիսի պիլինգից հետո սնուցող քսուքների օգտագործման կարիք չկա, պարզապես պետք է մի փոքր խոնավեցնող կրեմ քսել։ Նույնիսկ առաջին անգամից հետո դրական արդյունքն ակնհայտ կլինի։ Մաշկը կստանա խոնավեցման համար անհրաժեշտ չափաբաժինը եւ կազատվի էպիդերմիսի կոշտացած կամ թեփոտված շերտից. մաշկի գույն էլ ավելի բնական ու առողջ կդառնա։

 

Աղբյուրը՝ Fancy



© NEWS.am STYLE