Անակնկալ. Իտալիայում Բեյոնսեն անսպասելիորեն հայտնվել է գյուղական մի հարսանիքի

12:37   9 սեպտեմբերի, 2014

Մինչ Բեյոնսեն եւ Ջեյ Զին հանգստանում են Ֆրանսիայում, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ Բեյոնսեն անսպասելիորեն հայտնվել է Պորտոֆինոյում տեղի ունեցած մի հարսանիքի։ Նշենք, որ մինչ Ֆրանսիա գնալը զույգը Իտալիայում է եղել, որտեղ հանգստյան օրերին Բեյոնսեն որոշել է այցելել տեղի եկեղեցիներից մեկը եւ պատահաբար հարսանեկան արարողության ականատեսն է դարձել։

Երգչուհին մոտեցել է հարսին, գրկել նրան եւ սկսել լուսանկարվել նրա հետ։

 

Աղբյուրը՝ US Magazine

Լուսանկարները՝ Xposure, REX, SPA



© NEWS.am STYLE