Բրեդ Փիթը՝ «Ցասում» մարտաֆիլմի երկրորդ թրեյլերում

15:07   9 սեպտեմբերի, 2014

Համացանցում հայտվել է «Ցասում» («Fury») ֆիլմի երկրորդ թրեյլերը. ինչպես գիտեք, գլխավոր դերում Բրեդ Փիթն է։

Բացի Փիթից, ռեժիսոր Դեւվիդ Էյրի ֆիլմում նկարահանվել են նաեւ Շայա ԼաԲեֆը, Քեվին Բենսը, Ջոն Ներնթալը, Մայքլ Պենիան եւ Լոգան Լերմանը։

Ֆիլմի գործողությունները կատարվում են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ամերիկացի մի խումբ զինվորներ մասնակցում են ռազմական գործողություններին։ Փիթը «Պատերազմի հայր» անվանումը կրող տանկի կապիտանն է, եւ իր ենթակայության տակ ունի հինգ զինվոր, ովքեր Փիթի հետ միասին գնում են մի շատ վտանգավոր եւ անգամ մահացու առաքելություն կատարելու։

«Ցասում» ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 17-ին։



© NEWS.am STYLE