45-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ «Մեր հարևանի տղան» ֆիլմի թրեյլերում

17:07   9 սեպտեմբերի, 2014

Համացանցում հայտնվել է ռեժիսոր Ռոբ Քոենի նոր՝ «Մեր հարևանի տղան» ֆիլմի թրեյլերը. ինչպես գիտեք գլխավոր դերում 45-ամյա Ջեյ Լոն է։

Ֆիլմում Լոպեսը մարմնավորում է մի կնոջ, ով շատ է տանջվում ամուսնուց բաժանվելու պատճառով եւ ծանոթանում է դեռահաս Նոյի հետ, ով իր հարեւանի տղան է։ Տղան դառնում է հերոսուհու որդու ընկերը եւ սկսում է ավելի հաճախ գալ նրա տուն։ Ի վերջո, Լոպեսի հերոսուհու եւ Նոյի միջեւ սիրային հարաբերություններ են սկսվում, որոնք աստիճանաբար սկսում են խորանալ։

Բացի Ջենիֆեր Լոպեսից ֆիլմում նկարահանվել են նաեւ Ռայան Գուզմանը, Քրիսթին Չենոուեթը, Ջոն Քորբեթը, Բեյլի Չեյզը, Իեն Նելսոնը եւ այլոք։

 Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 22-ին։

 



© NEWS.am STYLE