Ջոնթի Հուրվիցի անհավատալի քանդակները

23:04   16 սեպտեմբերի, 2014

Հարավաֆրիկյան նկարիչ Ջոնթի Հուրվիցն անհավանական քանդակներ է ստեղծում, որոնք առաջին հայացքից բավականին աբստրակտ են թվում, բայց նրանց իրական տեսքն ու յուրօրինակ ձեւր կարելի է տեսնել ու հասկանալ միայն ավելի խորը ուսումնասիրություններից հետո:


Այսպիսի գեղեցկություն ստանալու համար Հուրվիցը սկանավորում է օբյեկտները, որից հետո փոփոխում ու «խեղաթյուրում է» դրանք 3D-ի՝ իհարկե, հատուկ ծրագրերի օգնությամբ:


Այս ամենից հետո նա սկսում է պերսպեքսով, պողպատով, խեժով կամ պղնձով ստեղծել իր քանդակները: Հուրվիցը պնդում է, որ իր կյանքի միակ իմաստը արվեստի ու գիտության մեջ առկա սահմանների  բացահայտումն է:

 


Հուրվիցն իրեն անվանում է նկարիչ եւ գիտնական «մեկ տարայի մեջ»:

 

 Աղբյուրը՝ Krabov



© NEWS.am STYLE