Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը՝ The Sunday Times Style ֆոտոշարքում

11:01   10 սեպտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը՝ Քենդալ Ջեները, կարծես թե ցանկանում է գերազանցել մյուս քույրերին, քանի որ նա լրջորեն մտածում է պրոֆեսիոնալ մոդել դառնալու մասին։

18-ամյա գեղեցկուհին իր առաջին լուրջ քայլերը կատարեց Նյու Յորքում կայացած Նորաձեւության շաբաթի շրջանակներում։ Աղջիկը պոդիում բարձրացավ Նաոմի Քեմփբելի հետ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգի հավաքածուի ցուցադրության ժամանակ։

Իսկ այժմ պարզ է դարձել, որ Քենդալը առաջին անգամ հայտնվելու է The Sunday Times Style պարբերականի շապիկին. ամսագրում տեղ կգտնի նաեւ Balmain ապրանքանիշի աշուն-ձմեռ 2014/15 հավաքածուի ցուցադրությունը, որը կներկայացնի 18-ամյա գեղեցկուհին։

Ֆոտոշարքն ու Քենդալի կերպարը հիշեցնում են 90-ականները. հենց այս շրջանի նորաձեւությունն է թելադրող դառնալու 2015թ-ին։

Ծավալային վերնազգեստնեը, մորթյա եւ կաշվե հագուստները, գրաֆիկական նախշերը, ինչպես նաեւ մոդելի վառ անհատականությունը հավաքածուն բավականին գրավիչ ու նորովի են ներակայցնում։

Balmain ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը՝ 28-ամյա Օլվիե Ռուսթենը նույնպես հայտնվել է լուսանկարներում։ Նա նաեւ բարձր է գնահատել Քենդալի տաղանդն ու նրա կատարած աշխատանքը։

«Այսօր նորաձեւությունը ստեղծելիս մենք ուշադրություն ենք դարձնում 90-ականներին, երբ գեղեցկությունը, ուժը եւ ինքնավստահությունը մեծ կարեւորություն ունեին։ Սակայն այդ ժամանակաշրջանին բնորոշ տարօրինակ երեւույթները մնացել են անցյալում։ Քենդալը տարօրինակ չէ, բայց շատ գեղեցիկ կին է, նրա Instagram-ի էջի բոլոր աղջիկները նայում են Քենդալին ու երազում նրան նմանվել»,-ասել է Օլիվիեն։

 

 

Աղբյուրը՝ fashiongonerogue.com



© NEWS.am STYLE