«Happy»՝ամենաշատ ներբեռնված երգը Մեծ Բրիտանիայում

16:04   10 սեպտեմբերի, 2014

Ֆարել Ուիլյամսի հիթը՝ «Happy» երգը, դարձել է ամենաշատ ներբեռնված ստեղծագործությունը բրիտանական համացանցի պատմության մեջ, հայտնել է The Guardian՝ հղելով Official Charts Company-ին։ Իսկ Ուիլյամսի եւ Daft Punk-ի համատեղ ձայնագրված «Get Lucky» երգը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։

«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն բոլոր բրիտանացիներին, ովքեր այսքան ժամանակ աջակցել են ինձ։ Առանց ձեզ ես պարզապես հետաքրքիր մտքեր ունեցող մի երգիչ եմ, բայց ձեզ հետ իմ փոքրիկ մտքերը վերափոխվում ու դառնում են մեծ գաղափարներ»,-ասել է Ուիլյամսը։

Լավագույն տասնամյակում հայտնվել են նաեւ Ադելը, Maroon 5, Gotye, Black Eyed Peas, Avicii, Ռիհանան եւ Kings of Leon-ը։



© NEWS.am STYLE