Խնձոր՝ լավագույն աֆրոդիզիակներից մեկը

21:04   16 սեպտեմբերի, 2014

Աղջիկներ, վազքով դեպի շուկա։ Իզուր չէր, որ Եվան կերավ իմացության խնձորը...

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն օր խնձոր ուտելը կանանց մոտ բարձրացնում է սեռական գրգռվածությունը։ Ըստ հետազոտողների՝ խնձորը ակտիվացնում է կանանց սեռական ցանկությունը՝ ի շնորհիվ ֆլորիձինի միացության, որը նման է կանանց էստրադիոլ հորմոնի. վերջինս մեծ դեր ունի սեռական գրգռվածության գործում։ Խնձորը նաեւ հարուստ է պոլիֆենոլներով եւ հակաօքսիդանտներով, որոնք խթանում են արյան հոսքը դեպի սեռական օրգաններ եւ գրգռվածություն առաջացնում։

Archives of Gynecology and Obstetrics ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են 18-43 տարեկան մոտ 700 իտալուհի։ Մասնակիցներին բաժանել են երկու խմբի. առաջին խմբի անդամները պետք է օրական երկու խնձոր ուտեին, իսկ մյուս խումբը՝ ամբողջապես հրաժարվեր դրա օգտագործումից։ Ուսումնասիրության ավարտից հետո կանայք հատուկ վերլուծական թերթիկներ են լրացրել, որտեղ պետք է պատասխանեին 19 հարցի. հարցերը, բնականաբար, նրանց սեռական ակտիվության, սեքսով զբաղվելու հաճախականության եւ բավարարվածության մասին են եղել։

Արդյունքում պարզվել է,  որ նրանք, ովքեր օրական երկու խնձոր են կերել, ավելի մեծ սեռական հաճույք են ստացել, քան մյուս խմբի ներկայացուցիչները։

Սեռական գրգռվածությունը բարձրացնելուց զատ, խնձորը նաեւ նվազեցնում է ճարպի մակարդակը արյան մեջ. վեց ամիս ամեն օր խնձորի ուտելով կարելի է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։  

Աղբյուրը՝ milami.ru



© NEWS.am STYLE