Օրգազմ՝ ուղեղի փրկություն

23:19   13 սեպտեմբերի, 2014

Գլխուղեղն աշխատում է առանց ընդհատումների՝ անգամ քնած ժամանակ։ Օրգազմն իրենից ներկայացնում է ուղեղի նյարդային բջիջների եւ միլիոնավոր մոլեկուլների ժայթքում։Դրանցից ամենակարեւորներն են սերոտոնինը, նորադրենալինը, դոֆամինը եւ էնդորֆինները, որոնց  էլ մարդը «պարտական է» հաճույք ստանալու եւ գեղեցիկ զգացողություններ ունենալու համար։

Ինչպես պարզվել է՝ օրգազմը շատ ավելի դրական ու օգտակար ազդեցություն ունի ուղեղի վրա, քան բարդ ու խճճված խաչբառեր լուծելը։


Այս եզրակացությանը հանգել են Ռութջերսի համալսարանի հոգեբանները։ Ուսումնասիրությունից հետո գիտնականներին հաջողվել է պարզել, որ սեռական բավարարվածությունը ոչ միայն ֆիզիկական ու զգայական հաճույք է պատճառում մարդուն, այլեւ թարմացնում է նրա հորմոնալ «ֆոնդը» եւ նպաստում ամբողջ օրգանիզմի լիցքաթափմանը. այն նաեւ «մարզում է» ուղեղը։



Եթե մարդ կանոնավոր կերպով  հեշտանք է ապրում, ապա դա նվազեցնում է ծերունական տկարամտության առաջացման հավանականությունը։ Սա պայմանվորված է նրանով, որ օրգազմը միանգամից խթանում է եւ գլխուղեղի կեղեւը, եւ նրա գոտիները։

 

Աղբյուրը՝ express-novosti.ru



© NEWS.am STYLE