Հեշտանք ապրելու թվով լեզբուհիները գերազանցել են հետերոսեքսուալներին

23:00   15 սեպտեմբերի, 2014

Հեշտանք ապրելու թվով լեզբուհիները գերազանցել են հետերոսեքսուալներին. բնականաբար, ոչ մեկ այդքան լավ չի կարող զգալ կնոջը, որքան մեկ ուրիշ կինը:

Հեշտանք ապրելու համար զուգընկերոջը սեռը ոչ մի նշանակություն չունի, բացահայտել է Тhe Journal of Sexual Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը:

Դեռեւս ХХ կեսերին Ալֆրեդ Քինսին ուսումնասիրել է ավանդական եւ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց սեռական պատասխանը, սակայն դրանից հետո այնքան էլ շատ ուսումնասիրություններ չեն կատարվել այս բնագավառում:

Քինսի անվան համալսարանի պրոֆեսոր եւ էվոլյուցիոն կենսաբանության մասնագետ Ջասթին Գարսիան (Justin R. Garcia) ուսումնասիրել է, թե ինչպես կարող է մարդու սեռական կողմնորոշումն ազդել հեշտանք ապրելու վրա: Իր ուսումնասիրություններում Գարսիան օգտագործել է Singles in America-ի 2011թ-ի հարցման արդյունքները: Հարցման միջոցով Singles in America-ն փորձել է պարզել, թե ինչպես են ամուսնացած եւ մարդիկ վերաբերում սեռական մերձեցմանը. ուսումնասիրության մեջ ներառված են եղել150 հարց: 


Այս հարցումներին Գարսիան նաեւ ավելացրել է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց լրացրած վերլուծական թերթիկները: Արդյունքում, ուսումնասիրությանը մասնակցել է 2850 մարդ:

Արդյունքում պարզ է դարձել, որ ըստ միջին վիճակագրական տվյալների՝ տղամարդիկ սեռական հարաբերությունների 85,1 տոկոսի դեպքում են օրգազմի հասնում: Իսկ կանանց պարագայում արդյունքները շատ ավելի հետաքրքիր են ստացվել. եթե ավանդական կողմնորոշում ունեցող կանայք հեշտանք են ապրում հարաբերությունների 61,6 տոկոսի, ապա նույնասեռական կանայք՝ 74,7 տոկոսի դեպքում: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ երկսեռական տղամարդիկ ու կանայք հեշտանք են ապրում  77,6 եւ 58 տոկոսով համապատասխանաբար:

Ամփոփելով ստացված արդյունքները՝ Ջասթին Գարսիան պնդում է, որ լեզբուհիների շատ ավելի հաճախ օրգազմի հասնելը պայմանավորված է սեռական ակտի երկար տեւողությամբ: Սակայն պրոֆեսորը հայտնել է, որ իր ուսումնասիրությունը ոչ միայն չի բացահայտել օրգազմի կենսաբանական դերը, այլեւ ավելի է խճճել հետազոտողներին:

 

Աղբյուրը՝ Sexnews.ru

 



© NEWS.am STYLE