Հայտնի է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան ընտրական փուլում մասնակիցների հերթականությունը (ֆոտո)

10:02   11 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 9-ին վիճակահանության արդյունքում որոշվեց, թե որ համարի ներքո են ելույթ ուենենալու «Մանկական եվրատեսիլ»-ի նախընտրական փուլը հաղթահարած 10 մասնակիցները:

Այսպիսով՝

1. Մերի Քոչարյան- «Չի կարելի»

2. Յունա- «Walk around»

3. Էլինա եւ Արման- «Galaxy»

4. Նարեկ Վարդանյան- «Աշուն»

5. Mery M- «#Peace»

6. Srbuhi feat. DDJ- «Զուռնա»

7. Միկա- «Մանկության խորհուրդ»

8. Սյուզի Հարությունյան- «I dream»

9. Կարեն Օհանյան եւ Միկա- «Shine out»

10. Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)- «People of the sun»

Հիշեցնենք, որ հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ եւ Ուկրաինա:

Մրցույթը հյուրընկալող երկիրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաեւ Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլի» պատմության մեջ այն կանցկացվի կղզում:

Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնկիները գույներ ստացած միանում են իրար՝ ստեղծելով մեկ գաղափար՝ միասնություն:

Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը՝ ծովը, ավազը, խոտը, երկինքը, մթնշաղն ու արեւամուտը:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE