Մայքլ Ջեքսոնի 16-ամյա դուստրը հղի՞ է

12:01   11 սեպտեմբերի, 2014

Երեւում է, Ջեքսոնի աղջիկը գնում է իր սկանդալային հայրիկի հետքերով։ Բրիտանական Daily Star պարբերականը, հղելով Ջեքսոնի 16-ամյա դստեր՝ Փերիսի ընկերոջ էջին, հայտնել է, որ աղջիկը հղի է։

Ասում են, որ նրա փորիկն արդեն կլորիկացել է, եւ նա երեկույթների ժամանակ ալկոհոլի փոխարեն ջուր է խմում։ Ընդ որում, վերջերս Փերիսն ու իր ընկերը արդեն ընտրել են իրենց ամուսնական մատանիները։

Օրիորդ Ջեքսոնը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել այս հարցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Փերիսը կրկն հայտնվել էր ամերիկյան պարբերականների ուշադրության կենտրոնում, քանի որ աղջիկը փորձել էր ինքնասպանություն գործել։

Նա կտրել էր երակները եւ մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունել, բայց բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։ Այս միջադեպից հետո  Փերիսը երկար ժամանակ գտնվում էր վերականգնողական կենտրոնում, որից հետո աղջկա հարազատները երեխային տարել էին հատուկ դեռահասների համար նախատեսված Diamond Ranch Academy դպրոց-կլինիկա։ Այս հաստատությունում մնալու համար երեխայի ընտանիքն ամեն տարի վճարում է մոտ14 հազար դոլար։



© NEWS.am STYLE