68-ամյա Լայզա Մինելին կոտրել է ողնաշարն իր շների պատճառով

14:02   11 սեպտեմբերի, 2014

Հայտնի դերասանուհին Լայզա Մինելին կոտրել է ողնաշարը։ Դերասանուհին տանը շների հետ խաղալիս է եղել, երբ դրանցից մեկը ցատկել է նրա վրա։ Աստղը չի կարողացել պահել հավասարակշռությունը, ընկել ու լուրջ վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնել է Mirror-ը՝ Լայզան ընկնելուց անմիջապես հետո սուր ցավ է զգացել. բժիշկները հայտնել են, որ նա կոտրել է ողնաշարի ստորին հատվածը։

«Ես խաղում էի իմ շների հետ, եւ նրանցից մեկը ցատկեց ինձ վրա ու ես ընկա։ Սկզբում մտածեցի, որ ոչինչ չի պատահել, բայց պարզվում է՝ սխալվեցի։ Հաջորդ շաբաթ ինձ վիրահատեցին։ Ես կոտրել էին ողնաշարս. այն դեռ երկար պետք է բուժել»,-ասել է դերասանուհին։

Այս տհաճ միջադեպի պատճառով դերասանուհին չի մասնակցել իր ընկերուհու՝ Ջոան Ռիվերսի թաղման արարողությանը։ Քանի որ նա նախկինում էլ է մեջքի ու ողնաշարի հատվածում որոշ խնդիրներ ունեցել, բժիշկներն ասել են, որ իրավիճակը շատ լուրջ է եւ պետք է շատ զգույշ լինել։



© NEWS.am STYLE