Բորիս Գրեբենշիկովը նոր տեսահոլովակ է նկարահանել

17:41   11 սեպտեմբերի, 2014

Հայտնի ռոք-երաժիշտ, «Аквариум» խմբի անդամ Բորիս Գրեբենշիկովը պատմել է 30 տարի առաջ ձայնագրված «Если я уйду» («Եթե ես գնամ») երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակի մասին։

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է սեպտեմբերի 1-ին եւ արդեն տասն օրվա ընթացքում 70 հազարից ավելի դիտումներ է հավաքել։

Ինչպես հայտնել է NEWS.ru-ն՝ ալբոմը, որի մեջ կընդգրկվի այս երգը, թողարկվելու է նոյեմբերի 1-ին։

«Այս երգի առաջին տարբերակը լույս է տեսել 80-ականներին, երբ Պետերբուրգում ԲԳ տան առաջ սկսել է մի սեւ «վոլգա» հերթապահել՝ Պետական ​​անվտանգության կոմիտեի կողմից ուղարկված։ Այդ ժամանակ երգն այնքան էլ մեծ հաջողություն չունեցավ, եւ այն մնաց մեր ախիվում։Այժմ նա կրկին հիշեցրել է իր մասին  եւ ստացել իր վերջնական «տեսքը»,- ասված է տեսահոլովակի անոտացիայի մեջ։

Բորիս Գրեբենշիկովը կատակել ու ասել է, որ սովետական «ռոմանտիկան» վերադառնում է. «Որոշ մարդկանց արգելում եմ քսան տարի ելույթ ունենալ եւ համերգներ տալ, իսկ մյուսների վրա «հարձակվում է» մամուլը»։

Ընդ որում, երաժիշտը նշել է, որ «իշխանությունը մի բան է, երկիրը՝ մեկ այլ»։ «Ես մեծ սեր եմ տածում իմ երկրի հանդեպ, այդպես եղել է միշտ՝ եւ մանկության տարիներին, եւ 80-ականներին, եւ հիմա։ Իսկ իշխանություններին ես այդպես էլ չկարողացա սովորել ու ընտելանալ»,-ասել է նա։

Ըստ երաժշտի՝ մարդիկ չեն փոխվում, նույն էլ Ռուսաստանը՝ հաշվի առնելով նրա պատմությունը։ Գրեբենշիկովն ավելացրել է, որ «ցանկացած պետության գործելակերպը, որպես կանոն, չի համապատասխանում երկրում տիրող իրավիճակին»։

 



© NEWS.am STYLE