Թիմաթիի՝ Վերա Բրեժնեւայի հետ նկարահանված նոր տեսահոլովակը «ցնցել է» Youtube-ը

17:05   11 սեպտեմբերի, 2014

Հայտնի ռեփեր Թիմաթին ներկայացրել է իր նոր՝ «Понты» երգի տեսահոլովակը, որն արդեն մեծ քանակությամբ դիտումներ է հավաքել. հիշեցնենք, որ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Վերա Բրեժնեւան է։

Նոր տեսահոլովակում Թիմաթին մարմնավորում է կովկասյան ծագում ունեցող տաքսու վարորդի, իսկ Բրեժնեւան՝ մոսկվայաբնակ մոդելի։ Վարորդն օգնում է աղջկան, երբ նրա պայուսակը ցանկանում են գողանալ, եւ նրանք միասին գնում են շրջելու Մոսկվայի փողոցներով մեկ եւ ծաղրում հարուստ մարդկանց «ձեւերը»։

Երգի մեջ Թիմաթին անգամ շնորհակալություն է հայտնում Պուտինին՝ գեյ-ազգերի դեմ արգելքներ դնելու համար



© NEWS.am STYLE