32-ամյա Քիրսթեն Դանսթը՝ The Edit ամսագրի էջերին

13:34   12 սեպտեմբերի, 2014

Դերասանուհի Քիրսթեն Դանսթը հազվադեպ է նկարահանվում ֆոտոշարքերում։ Բայց վերջերս նա հայտնվել էր Vs. Magazine-ի աշուն-ձմեռ համարի շապիկին, իսկ հիմա էլ ներկայացել է The Edit ամսագրի էջերին։

32-ամյա դերասանուհին նաեւ հարցազրույց է տվել ամսագրին։

«Հիմա ես մի փոքր փորիկ ունեմ, այդ պատճառով դեռեւս կշարունակեմ նույն ջինսերը հագնել՝ չնայած իմ զգեստապահարանում հազարավոր զգեստներ ու հագուստներ ունեմ։ Պարզապես այս տաբատներով կազմվածքս ավելի գեղեցիկ է երեւում»։

Զրույցի ժամանակ Դանսթը հիշել է նաեւ իր կարիերայի առաջին քայլերի, Բրեդ Փիթի ու Թոմ Քրուզի հետ համագործակցելու եւ մի շարք այլ կինոծրագրերի մասին։

 

Աղբյուրը՝ fashiongonerogue.com



© NEWS.am STYLE