Վախճանվել է Նիկոլ Քիդմանի հայրը

13:01   12 սեպտեմբերի, 2014

Նիկոլ Քիդմանի հայրը մահացել է։ Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ միջադեպը պատահել է Սինգապուրում։

Բժիշկ Էնթոնի Քիդմանը մահացել է դժբախտ պատահարի պատճառով։ Այս պահի դրությամբ ԶԼՄները ներկայացնում են մահվան երկու հավանական տարբերակ. Քիդմանը մահացել է ընկնելու հետեւանքով։ Ըստ որոոշ լուրերի՝ նա հյուրընկալվել էր իր մյուս դստեր մոտ եւ փաստորեն, այնտեղ ընկել ու որոշ ժամանակ անց մահացել է։

Սակայն Daily Mail-ը հայտնել է, որ Քիդմանը մահացել է ավտովթարի արդյունքում, եւ այս դժբախտ պատահարը տեղի է ունեցել ճանապարհին։ Նիկոլ Քիդմանի ներկայացուցիչները դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն տվել։

Հավանաբար շուտով ավելի ստույգ մանրամասներ կներկայացվեն այս դեպքի մասին։



© NEWS.am STYLE