Հեքիաթային Տանզանիա. Աստծո լեռան լավան

21:24   19 սեպտեմբերի, 2014

Տանզանիան հեքիաթային գեղեցկություն ունեցող մի երկար է, բայց այսօր ցանկանում ենք խոսել երիտասարդ ու գործող հրաբուխ Օլ Դոյնյո Լենգաի մասին:

Տանզանիան վայրի կենդանիների եւ հրաբուխների երկիր է, որն ունի գեղեցիկ տեսարժան վայրեր:


Տանզանիայի հյուսիսում է գտնվում Վիրունգա՝ Օլ Դոյնյո Լենգաի հրաբուխը, որը տեղակայված է Կիլիմանջարոյից160կմ. հեռավորության վրա:

Սա աշխարհում միակ հրաբուխն է, որը ժայթքում է նատրիոկարբոնատային լավա, եւ այն 500-600 C սառն է:

Օլ Դոյնյո Լենգաի հրաբուխի գագաթին կան սպիտակ «հոսքագծեր», որոնք լավայի հետքերն են: Պետք է նշել, որ այն շատ յուրօրինակ է, եւ այսպիսի հրաբուխ չկա աշխարհում ոչ մի այլ տեղ: Նրա շուրջն անգամ ընձուղտներ են արածում:

Օլ Դոյնյո Լենգաի հրաբուխը յուրօրինակ լինելուց բացի, նաեւ բավականին բարձրադիր է. այն գտնվում է ծովի մակարդակից 2962մետր բարձրության վրա:

Հրաբխի գագաթին մի մեծ խորխորատ կա, որտեղ հողը շատ տաք է: Օլ Դոյնյո Լենգաի հրաբուխն անվանում են սեւ աստծո լեռ:

Նախկինում ստորին խառնարանին հասնելու համար անհարժեշտ էր մոտ հարյուր մետր իջնել, բայց այժմ անգամ այս տեղանքն է լավայով ծածկված: Այս լավան հարուստ է կալցիումով,  նատրիումով եւ ածխածնով. այն հոսում է ջրի նման: ինչպես նշեցինք՝ այս հրաբուխը յուրահատուկ է. իսկ ո՞րն է նրա յուրահատկությունը: Այս հրաբխի լավան սեւ է, բայց անձրեւից հետո՝ երեք ժամ անց, այն ձյունաճերմակ է դառնում, իսկ եթե անձրեւ չի գալիս, ապա օդի խոնավության ազդեցության հետեւանքով սեւ լավան կրկին վերածվում է սպիտակի:

Լավայի գույնից կարելի է հասկանալ, թե քանի օր առաջ է այն ժայթքել: Ի դեպ, Հրաբխի գագաթին մշտապես պայթյուններ են լինում, որոնք վկայում են հրաբխի ակտիվ լինելու մասին:

 

Աղբյուրը՝ Krabov



© NEWS.am STYLE