Մոսկվայում սպանել են Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի եւ Կրիստինա Օրբակայտեի փաստաբանին

11:01   13 սեպտեմբերի, 2014

Երեկ երեկոյան Մոսկվայում սպանել են Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի եւ Կրիստինա Օրբակայտեի փաստաբանին՝ Տատյանա Ակիմցեւային։ 59-ամյա Ակիմցեւայի եւ 44-ամյա վարորդի մարմինները գտել են Մոսկվայի կենտրոնում, փաստաբանի մեքենայի մեջ։

Ինչպես հայտնել է Starhit պորտալը՝ փաստաբանը սպանությունից առաջ խոստովանել է, որ իրեն սպառնացել են։

«Օգոստոսի 18-ին մենք հանդիպեցինք նրա նոր գրասենյակում,-պատմել է պորտալի թղթակից Օլգա Պլատենեւան,- գրասենյակը դեռ կիսադատարկ էր, քանի որ նա վերջերս էր տեղափոխվել այնտեղ։ Այդ օրը Տատյանան զրուցել էր Ալլա Պուգաչովայի հետ։ Ի դեպ, նրանք արդեն 20 տարի է մտերիմ ընկերներ են։ Պուգաչովան եւ Ակիմցեւան միասին ապրել են Բերեժկիում (գյուղ՝ Սոլնեչնոգորսկի շրջանում), հետո Ալլա Բորիսովնան այնտեղից հեռացել է, բայց նրանց ընկերությունը շարունակվել է»։

Տատյանա Ակիմցեւան երկար տարիներ եղել է ոչ միայն Ալլա Պուգաչովայի, այլեւ Ֆիլիպ եւ Բեդրոս Կիրկորովների, Կրիստինա Օրբակայտեի, Եվգենի Պլյուշենկոյի եւ Յանա Ռուդովսկայայի փաստաբանը։

«Մենք պայմանավորվել էին մեկ անգամ եւս հանդիպել։ Սեպտեմբերի 3-ին նա զանգահարել էր ինձ, բայց ես չէի կարողացել պատասխանել հեռախոսազանգին...։ Ակիմցեւան խոստովանել է, որ դրանից առաջ սպանել էին իր գործընկերներից մեկին, իսկ հետո սպառնացել նրան»։

 



© NEWS.am STYLE