Շոկոլադե պիլինգ՝ սուրճով

20:06   20 սեպտեմբերի, 2014

Պիլինգը մաշկի կոպտացած եւ թեփոտված շերտի հեռացումն է: Այս գործընթացի նպատակը մաշկին ավելի թարմ ու երիտասարդ տեսք հաղորդելն ու մեռած բջիջներից ազատելն է:Այսպիսով, ներկայացնում ենք շոկոլադե պիլինգ՝ սուրճով:

Անհրաժեշտ զանգվածը ստանալու համար պետք է երկու ճաշի գդալ կակաոի փոշին կամ քերած դառը շոկոլադը խառնել մեկ ճաշի գդալ աղացած սուրճով կամ սուրճի մրուրով: Ստացված զանգվածին ավելացնում եք մեկ ճաշի գդալ վարսակի մանրացված փաթիլներ եւ մերսող շարժումներով քսել դեմքին: Ի դեպ, շոկոլադի դեպքում պետք է այն սկզբում հալեցնել, թողնել, որ մի փոքր զովանա եւ հետո ավելացնել մյուս բաղադրիչները, իսկ եթե կակոի փոշի եք օգտագործել, ապա թանձր զանգված ստանալու համար պետք է մի փոքր մեղր, յուղ կամ կաթ ավելացնել:

Այսպիսով, զանգվածը դեմքի վրա չորանալուց հետո այն արդեն կարելի է տաք ջրով լվանալ:

Պետք է նշել, որ այսպիսի պիլինգը կարող է ծառայել նաեւ որպես դիմակ եւ սկրաբ, քանի որ այն ունակ է եւ հեռացնել մաշկի կոպտացած շերտը, հոգնածությունն ու սթրեսը, եւ վերականգնել մաշկի գույնն ու թարմությունը:

 

Աղբյուրը` Fancy



© NEWS.am STYLE