Բեյոնսեն կրկին հղի է

11:05   15 սեպտեմբերի, 2014

Բեյոնսեն կրկին հղի է: Ինչպես գիտեք համաշխարհային մամուլը սպասում էր սեպտեմբերի 13-ին Փարիզում կայանալիք համերգին, որից հետո պարզ կդառնար, թե արդյոք այս համաշխարհային զույգը ամուսնալուծվում է, թե ոչ: Բայց դեպքերն այլ զարգացում ստացան:

Այս մասին հայտարարել է հենց Ջեյ Զին, գրում է Daily Mail-ը:

Հայտնի երգչուհու ամուսինն այս լուրը հայտնել է բավականին յուրօրինակ ձեւով: Փարիզում կայացած  Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համատեղ համերգի ժամանակ ռեփերը փոխել է Beach Is Better երգի բառերը եւ ասել.«Որովհետեւ նա կրկին հղի է»:

Հիշեցնենք, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ամուսնացել են 2008թ-ի ապրիլին եւ ունեն մեկ դուստր՝ Բլյու Այվին, ով ծնվել է 2012թ-ի հունվարին:



© NEWS.am STYLE