ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   15 սեպտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Ձեր անձնական կյանքում ձեզ շատ անհասկանալի, չտեսնված, զարմանալի եւ այլ բաներ են սպասվում, որոնք ոչ միշտ են հաճելի լինելու: Ամեն դեպքում, պատրաստ եղեք ցանկացած անսպասելի բանի, որոնք ձեզ կմատուցի ճակատագիրը:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիի հետ ձեզ երկար եւ շատ անկեղծ զրույց է սպասվում: Միգուցե խոսքերը եւ ձեւակերպումները լինեն մի փոքր կտրուկ եւ կոպիտ, սակայն դրանք կբացահայտեն այն իմաստը, որը երկար ժամանակ այս կամ այն պատճառներով գաղտնի է եղել ձեզ համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր արժե լսել սիրելիի կարծիքը: Նա, ամենայն հավանականությամբ, բավականին հաջող խորհուրդներ կտա ձեզ եւ կհուշի ձեր խնդիրները լուծելու տարբերակներ: Ասում են՝ մեկ գլուխը լավ է, երկուսն՝ ավելի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա սատարաել ձեզ ձեր դժվար պահին խոսքով կամ գործով: Սակայն, կարող է այնպես պատահել, որ այդ դժվար պահը չլինի, կամ էլ նրա խոսքն ու գործը տեղին չլինեն: Ամեն դեպքում, նրա այդ քայլն արժանի է գովասանքի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեզ համար միեւնույն չէ՞, թե ինչպես է վերաբերվում ձեզ ձեր սիրելին: Կարեւորը՝ նրա հետ ձեզ իսկապես լավ է ներկայումս, անպես չէ՞: Պետք չէ մտածել վաղվա մասին. այն դեռ չի եկել:


ԿՈՒՅՍԵՐ

Լավ մտապահեք այն ամենն, ինչ այսօր ձեզ հետ կպատահի: Կգա մի օր, երբ դուք կսկսեք կյանք սովորեցնել ձեր երեխային կամ թոռնիկին եւ կշոշափեք սիրային հարաբերությունների թեման: Ահա այստեղ էլ հենց ձեզ պետք կգան այն գիտելիքներն եւ փորձը, որոնք դուք կքաղեք, թվում է, թե ամենահասարակ օրվանից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրային հարցերում այսօր զարմանալիորեն ամեն ինչ ձեզ կտրվի հեշտությամբ եւ արագ: Սակայն, պետք չէ շատ ուրախանալ եւ հեռուն գնացող հետեւություններ անել ձեր՝ հաջողակ լինելու վերաբերյալ: Որքան բարձր ես թռնում, անկումն ավելի ցավոտ է լինում:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր երջանկությունը ինչ-որ տեղ մոտակայքում է թափառում, միայն նկատել է պետք: Հնարավոր է, դրա համար դուք ստիպված լինեք շեղվել ձեր հասարակ ուղուց եւ անցնել ավելի դժվարին ճանապարհով: Սակայն արժե գնալ այդ քայլին, որը դուք հետո կհասկանք, թե ինչու:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին ձեր կողքին է ոչ միայն ձեզ հետ ուրախանալու համար: Այդ պատճառով այսօր դուք կարող եք նրա հետ կիսվել ձեր խնդիրներով: Նա ձեզ կաջակցի եւ կօգնի խորհուրդներով, ինչը կնպաստի նրան, որ դուք կսկսեք ավելի շատ վստահել իրար: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր տանից դուրս գալուց առաջ չմոռանաք ֆոտոխցիկ վերցնել՝ լուսանկարելու շատ բան կունենաք: Չարժե ալարել կամ ականջի հետեւ գցել: Եթե դուք դա չանեք, ապա հետո շատ կփոշմանեք:


ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ստիպած չի լինի ձեզ երկար բացատրել, թե ինչ է նա ձեզանից սպասում: Դուք ինքներդ էլ դա հիանալիորեն հասկանում եք: Ամեն դեպքում, փորձեք ժամանակից շուտ չհայտնել ձեր կարծիքը դրա վերաբերյալ: Լսեք նրան մինչեւ վերջ:

ՁԿՆԵՐ 

Եթե դուք դեռ սեր չեք զգացել, ապա նրա գալուն պետք է սկսեք նախապատրաստվել այսօրվանից: Միգուցե դուք նրան ճիշտ տեղ չե՞ք փնտրում: Հիշեք, թե որտեղ դեռ չեք եղել, գեղեցկացեք եւ ուղիղ այնտեղ գնացեք:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE