Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը

14:04   15 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 18-ին Երևանում ստամբուլահայ երգչուհի Սիբիլը կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը, որը լույս է տեսել այս տարվա փետրվար ամսին: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում, ժամը 17:00-ին:

Երգչուհու նոր ալբոմում տեղ են գտել 12 երգեր`11 հայերեն, 1 արամերեն: Ալբոմում կան դուետներ` հայաստանցի աստղերի հետ:

Նշենք, որ սույն թվականի մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի»  մրցանակին։

«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին: Սիբիլը սիրով բոլորին հրավիրում է ներկա գտնվելու շնորհանդեսին և մասնակցելու այս բարեգործական ակցիային:



© NEWS.am STYLE