Նորաձեւության շաբաթ Լոնդոնում. Topshop Unique գարուն-ամառ 2015

13:10   15 սեպտեմբերի, 2014

Լոնդոնում նորաձեւության շաբաթը երեկ երեկոյան շարունակվեց Topshop Unique ցուցադրությամբ: Բրենդի դիզայներները նախեւառաջ շեշտը դրել են սպորտային ոճի, ապա՝ բրիտանական դրոշի գույների վրա ՝ սպիտակ, կապույտ եւ կարմիր, որոնք օգտագործվել են տարբեր համամասնություններով: Գումարվել են նաեւ սեւ, դարչնագույն, խամրած կիտրոնագույն եւ թեթեւ կանաչավուն երանգներ:


Թենիսիստուհիների կարճ եւ ցատկերի ժամանակ վեր թռչող կիսաշրջազգեստները, ֆուտբոլային արբիտրի համազգեստ հիշեցնող բծավոր տաբատները եւ մոտոցիկլիստի բաճկոնները, սերֆերի կոստյումները ընդհանուր առմամբ քաղաքի եւ սպորտի շունչն են հաղորդում:


Այս ամենից բացի հարկ է նշել ռետրոյի թեթեւ շունչը՝ 30-ականների կիսաթափանցիկ կոկտեյլային զգեստներից մինչեւ 60-ականներին հատուկ վերարկուներ:




© NEWS.am STYLE