Ռուս աղջիկը ճանաչվել է “Միսս Ամերիկա” մրցույթի հաղթող

12:24   15 սեպտեմբերի, 2014

Երեկ ԱՄՆ-ում Ատլանտիկ Սիթի քաղաքում տեղի ունեցավ “Միսս Ամերիկա” գեղեցկության մրցույթը, որտեղ Միացյալ Նահանգների ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը ստացավ ռուս էմիգրանտների դուստր Կիրա Կազանցեվան:

22 ամյա աղջիկը դարձավ Նյու Յորք նահանգի երրորդ ներկայացուցիչը, որը ստացավ անվանի տիտղոսը: Ներկայումս աղջիկը սովորում է Հոֆսթրա համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով ստացված շահույթը նախատեսում է ծախսել հենց կրթության համար:


Ինչ վերաբերում է Կազանցեվայի ծնողներին, ապա նրանք տեղափոխվել են ԱՄՆ 1990 թվականին Մոսկվայից. ամերիկացի նոր գեղեցկուհու հայրը վիրաբույժ է, իսկ մայրը` անշարժ գույքի գործակալ:

 

 

Աղբյուրը՝ E Online



© NEWS.am STYLE