Աշխարհի եռամյա չեմպիոն DJ Switch-ը կհանդիպի հայ DJ-ներին

12:41   15 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամը 10-ին բրիտանացի աշխարահռչակ DJ Switch-ը Freak & Chic DJ բարում կհանդիպի հայ դիջեյներին, ուր բրիտանական ժամանակակից երաժշտության սիրահարների համար կհնչեն Բրիտանական խորհրդի The Selector ռադիոշոույի լավագույն հիթերը:

The Selector ռադիոհաղորդումը Հայաստանում եթեր է հեռարձակվում Hai FM 105.5-ի եթերում յուրաքանչյուր շաբաթ ժամը 22.00-ից 23.40-ը: The Selector ռադիոհաղորդումը ժամանակակից բրիտանական երաժշտության ճանաչված ձայնն է ողջ աշխարհում, որն արժանացել է Sony Radio Academy Awards մրցույթի ոսկե մրցանակին:

DJ Switch-ը Հայաստանում է Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի հրավերով և մասնակցելու է համերգին, որով և մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնը: Համերգից հետո, ուր հնչելու են դասական ստեղծագործություններ, DJ Switch-ը կհանդիպի իր երկրպագուների հետ, իսկ հայ դիջեյները կնվագեն ժամանակակից բրիտանական երաժշտությունը: Միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:


DJ Switch-ը 2008-2010 թվականներին անընդմեջ եղել է աշխարհի չեմպիոն: Նա առաջին դիջեյն է, ով ելույթ է ունեցել Միացյալ Թագավորության ամենախոշոր երաժշտական փառատոնին` BBC Proms-ին` նվագելով Գաբրիել Պրոկոֆիևի ստեղծագործությունը տեղի Երիտասարդական նվագախմբի հետ: 

Նա հանդես է եկել բազմաթիվ փառատոններին, ելույթ ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում` Չինաստանում, Ռուսաստանում և եվրոպական տարբեր երկրներում: 



© NEWS.am STYLE