Քիմ Քարդաշյանի ամուսինը խնդրել է ֆանատին կանգնել հաշմանդամի անվասայլակից եւ պարել

15:15   15 սեպտեմբերի, 2014

Կանյե Ուեստը, մեր Քիմ Քարդաշյանի սիրելի ամուսինը, հերթական անգամ ներգրավվեց սկանդալային պատմության մեջ: Ուրբաթ օրը Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած ռեփերի համերգին “Good Life” երգի կատարման ժամանակ 37 ամյա արտիստը դիմեց ամբոխին հետևյալ խոսքերով. “ Ես չեմ շարունակի երգելը, մինչ յուրաքանչյուրդ ոտքի չկանգնեք”: Դահլիճում ոտքի կանգնեցին բոլորը, բացառությամբ երկու երիտասարդների, որոնք նստած էին հաշմանդամի սայլակներում:

Նրանցից մեկը նույնիսկ թափահարեց Ուեստին ոտքի պրոթեզով, որպեսզի Ուեստը հավաստիանա, որ նա հաշմանդամի սայլակում է: “Գիտես, ինձ երբեք այսքան երկար չեն սպասեցրել համերգը շարունակելու համար: Սա ուղակի անընդունելի է”, ասաց Կանյե Ուեստը երկրորդ հաշմանդամին: Երկրպագուներն անմիապես սատարեցին աստղին և սկսեցին կոչ անել երիտասարդ հաշմանդամներին ոտքի կանգնել և սկսել պարել, որպեսզի շոուն շարունակվի:

Այնուհետև ռեփերը ուղարկեց իր թիկնապահ Պասկալ Դյուվերին ստուգելու, արդյոք երկրպագուներն իսկապես չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել: Իսկ երբ թիկնապահը հաստատեց, որ երիտասարդներին ոտքի կանգնելը խանգարում է իրենց տկարությունը, Կնայե Ուենստը առանց ներողություն խնդրելու, կրկին սկսեց երգել “Good Life” երգը, կարծես թե ոչինչ չեր եղել:

Աղբյուր ՝ Radar



© NEWS.am STYLE