ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   16 սեպտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է սովորեք լավատես լինել եւ անգամ ամենաանհույս իրավիճակում դրական կողմեր գտնեք: Իսկ դրանք քիչ չեն, հավատացեք, պետք է ընդամենը լավ փնտրել: Եթե դա ձեզ մոտ ստացվի, ապա անձնական կյանքը կրկին կծաղկի ինչպես մայիսյան վարդը:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիին շատ դժվար կլինի ձեզ ինչ-որ բանում մերժել, անգամ եթե ձեր  ցանկությունը նրա համար շատ  դժվար լինի իրագործելը: Աստղերը հուշում են չչարաշահել սիրելիի՝ ձեզ չմերժելու սովորությունը եւ ավելի համեստ լինել ցանկություններում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ խաբել, բայց դա չի նշանակում, որ ամբողջ օրը պետք է Շերլոք Հոլմսի պես նրա ամեն բառի մեջ սուտ փնտրեք: Պարզապես այսօր ծագած առաջարկությունների վերաբերյալ որոշումները պետք է հետաձգել վաղվան կամ էլ ավելի լավ ժամանակների:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր տեխնիկան կօգնի ձեզ ավելի մտերիմ կերպով հաղորդակցվել սիրելիի հետ, հատկապես  եթե նա ձեզանից հազարավոր կլիոմետրեր հեռավորության վրա է գտնվում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ընտրության առաջ կկանգնեք: Ստիպված կլինեք ձեր երկրպագուների մեջ ընտրություն կատարել: Չնայած, որոշումը չի լինի վերջնական: Վերջիվերջո, խոսքն ընդամնեը մի երեկոյի մասին է:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կդժգոհեք հոգնածությունից: Հավանական է, որ ձեզ ուշադիր կլսեն, կցավեն ձեզ համար, սակայան հաջորդ վայրկյանին կխնդրեն այս անել, այն անել: Եվ դուք չեք կարողանա ընդդիմանալ: Ուստի, հանգստանալու համար արժե սիրելիի հետ գնալ քաղաքից դուրս՝ տատիկին այցելության:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ինչ-որ բանի կցանկանա հասնել արագ եւ առանց ջանք թափելու: Եթե դուք նրան չբացատրեք, որ այդ կերպ նրա մոտ ոչինչ չի ստացվի, նա ստիպված կլինի բախվել հիասթափությանը, որը նրան դեպրեսիայի մեջ կգցի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին կընտրի հատուկ բառեր, որպեսզի բացատրի ձեզ ձեզ համար անհասկանալի եւ բարդ բաները: Եվ միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք գնահատել նրա հնարամտությունը եւ ի սրտե շնորհակալ լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիիրելին դժվարությամբ կկարողանա տիրապետել իր զգացմունքներին, քանի որ իրավիճակը ավելի քան բարդ կլինի: Եթե նա կարողանա ջրից չոր դուրս գալ, կարող եք երկար հպարտանալ նրանով եւ նույնիսկ օրինակ վերցնել նրանից:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր կզարմանաք՝ պարզելով, թե որքան ընդհանուր հետաքրքրություններ ունեք ձեր սիրելիի հետ: Աշխատեք ամրապնդել դրանք, որպեսզի դա ձեզ էլ ավելի մտերմացնի, դարձնի միասնական, մեկ ամբողջություն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար ինչ-որ բան համոզել: Դուք ամեն ինչի համաձայն կլինեք առանց վեճերի: Ամեն դեպքում, փորձեք որոշ ժամանակ անհասանելի լինել, որպեսզի սիրելիի համար ավելի հետաքրքիր լինի, իսկ արդյունքը՝ անսպասելի եւ ուրախալի:


ՁԿՆԵՐ 

Օրն այնքան էլ բարեհաջող հանդիպում չի խոստանում: Աշխատեք սրտին շատ մոտ չընդունել այն, ինչ կլսեք: Ձեզ պարզապես կփորձեն վիրավորել, ինչու՞ օգնել նրանց այդ հարցում:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE