Ի՞նչ հագնել այսօր

10:13   16 սեպտեմբերի, 2014

Ողջույն բոլորին, ահա եւ սկսվեց աշխատանքային հերթական օրը: Շատերն այսօր առավոտյան շտապում  են աշխատանքի, դպրոց կամ բուհ, մյուսներն էլ պատրաստվում են գնալ հանդիպման կամ որեւէ կարեւոր միջոցառման: NEWS.am STYLE-ը վերոնշյալ բոլոր առիթների համար ներկայացնում է հագուստի 5 նորաձեւ համադրություն՝ փորձելով օգնել ձեզ ընտրության հարցում:

Look N1

Դասական եւ ազատ ոճերի հետաքրքիր համադրություն՝ դասական գույներով: Նման լուքը հարմար է առավոտյան աշխատանքի կամ բուհ գնալու համար: Այս տեսքով կարող եք գնալ նաեւ ընկերների հետ հանդիպման՝ սրճարան կամ, օրինակ, կինոթատրոն:

Look N2

Նրբագեղ եւ կանացի կերպար է՝ գույների հետաքրքիր համադրությամբ: Կերպարը լրացնում են խոշոր աքսեսուարները: Նման լուքը հարմար է գրասենյակային աշխատանքի, ցերեկույթների ու նաեւ երեկույթների համար:

Look N3

Թեթեւ, հանգիստ, ազատ եւ չպարտադրող կերպար է՝ համադրված հետաքրքիր գույներով եւ աքսեսուարներով: Հարմար է այն աղջիկներին, ովքեր անընդհատ վազքի մեջ են օրվա ընթացքում:

Look N4

Սպորտային ոճի այս լուքը իդեալական է քաղաքից դուրս գնալու համար: Կոմբինիզոններն այս տարի անչափ նորաձեւ են, իսկ եթե դրա հետ կրեք նորաձեւ աքսեսուարներ եւ կոշիկներ, ապա կերպարն առավել քան ստացված կլինի: Լուքը հարմար է նաեւ գնումների կամ զբոսանքի գնալու համար:

Look N5

Այս լուքը ռոմանտիկ ու նուրբ աղջիկների համար է, ովքեր սիրում են եթերային կերպար ստեղծել: Իհարկե, այս սեզոնին գլխարկն այդքան էլ տեղին չէ, սակայն քանի դեռ եղանակը թույլ է տալիս, կարող եք նմանատիպ զգեստով գնալ սրճարան, այգի, ընկերների կամ սիրելիի հետ հանդիպման, ակումբ կամ թատրոն:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE