Կենդալ Ջեները “հրաժարվել” է իր քրոջից՝ Քիմ Քարդաշյանից

12:08   16 սեպտեմբերի, 2014

Պարզվում է Քարդաշյանների ընտանիքում սկանդալ է: Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը՝ Կենդալ Ջեները, “հրաժարվել” է իր քրոջից: Կենդալը սկսնակ մոդել է. Հարկ է նշել, որ նյու-յորքյան նորաձևության շաբաթվա շրջանակներում նա հանդես է եկել Նաոմի Քեմբելի հետ:


Կենդալը պատրաստ է հրաժարվել նաև բարեկամական կապերից. Մոդելը հայտարարել է, որ չի ցանկանում որպեսզի իր սուպեր-հայտնի քույր Քիմ Քարդաշյանը ներկա գտնվի իր մասնակցությամբ ցուցադրություններին:

“Քիմը հրավիրված է եղել շատ ցուցադրությունների, որտեղ ես մասնակցել եմ: Դրանցից մեկի ցուցադրությունից առաջ նա ինձ զանգահարեց և ասաց. «Գիտես՞՝ ինձ հրավիրել են շոուին մասնակցելու: Զանգահարել եմ՝ տեղեկացնեմ: ուզում ես, որ ես գամ՞»: Եվ ես պատասխանեցի.Ոչ: Ես ցանկանում եմ մուտք գործել բարձր նորաձևություն: Ես ուզում եմ, որ ինձ լուրջ վերաբերվեն”:


Կենդալը համոզված է, որ իր քրոջ կասկածելի համբավն ու որոշակի հեգնական վերաբեմունքն իր ողջ ընտանիքի նկատմամբ, խանգարում են իր կարիերային:

 

Աղբյուրը՝  Hollywood Life



© NEWS.am STYLE