Ուկրաինացի տրավեստին պատմել է Ղրիմում քաղաքական գործիչների գեյ-խնջույքների մասին

13:06   16 սեպտեմբերի, 2014

Ուկրաինացի հայտնի տրավեստի դերասանուհի Մոնրոն վրդովված է սեռական փոքրամասնությունների հանդեպ Ղրիմի կառավարության վերաբերմունքից: Ղրիմի վարչապետ Ակսյոնովը հայտարարել է, թե Ղրիմում «նման մարդիկ հարկավոր չեն, նրանք երբեք հրապարակային միջոցառումներ չեն անցկացնի», հայտնում է svitske.1plus1.ua:


«Ես շատ վրդովված էի: Բոլորին քաջ հայտնի է, որ Սիմեիզը գեյ-կուրորտ է դեռեւս Խորհրդային Միության տարիներից: Այնտեղ բոլոր ժամանակներում այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպիսի «կորդաբալետներ» կազմակերպել, որ դրանց համեմատ Յանուկովիչն ու Պշոնկան պարզապես հանգստանում են: Ես մի քանի անգամ եղել եմ նման երեկույթներում եւ տեսել այդ մարդկանց: Նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքից եկած պաշտոնյաների: Նրանք օգոստոսին գնում են Սիմեիզ, ինչպես եւ Լազուր ափ, որովհետեւ այնտեղ ազատություն է, ծով եւ նուդիստական լողափ: Ամեն տարվա այդ ժամանակահատվածում իմ գործընկեր տրավեստի-դերասանները գնում են այնտեղ ելույթների: Հիմա էլ են հանդես գալիս: Պարզապես այդ ամենն ընդհատակ է անցել, ինչպես որ Խորհրդային Միության ժամանակներում»,- պատմել է Մոնրոն:



© NEWS.am STYLE