Երեւանի նորաձեւ աղջիկները. Անժել Դայան

12:35   16 սեպտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել մեր մայրաքաղաքի ամենանորաձեւ աղջիկներին։ Այս անգամ անդրադարձել ենք 25-ամյա Անժել Դայանին (Ստեփանյան) եւ նրա նորաձեւ կերպարներին։

Անժելը 25 տարեկան է, մասնագիտությամբ՝ կոմպոզիտոր։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոմնսերվատորիան։

Անժելը նաեւ ստեղծագործում է։ Ունի անձնական բլոգ, որտեղ կիսվում է իր մտքերով։

«Հագուստ ընտրելիս ինձ համար ամենակարևորը յուրօրինակ, բայց ոչ տարօրինակ լինելն է։ Հնարավոր է, որ ընտրեմ հագուստ, որն այդքան հարմարավետ չէ, բայց ինձ դուր է գալիս։ Առանձնահատուկ տեղ են գրավում նաև աքսեսուարները, նամանավանդ մատանիները և արևային ակնոցները»,-ասում է նա։

Անժելի եւս մի քանի նորաձեւ կերպարներ ներկայացնում ենք ստորեւ.



© NEWS.am STYLE