Նախկին «ВИА Гра»-ի մենակատարը լքեց ամուսնուն դավաճանության պատճառով

17:03   16 սեպտեմբերի, 2014

«ВИА Гра» խմբի նախկին մենակատար Սվետլանա Լոբոդան լքեց ամուսնուն դավաճանության պատճառով:

31-ամյա երգչուհին իր 27-ամյա պարուսույց ամուսնուն՝ Անդրեյ Ցարին ուղարկեց «գրողի ծոցը»: Բանն այն է, որ աստղին հասել են նկարներ, որտեղ երևում է՝ ինչպես է Անդրեյը զվարճանում այլ աղջիկների հետ: Հայտնի է, որ 31-ամյա երգչուհին Անդրեյի հետ դաստիարակում է իր աղջկան՝ Եվանգելինային:

Երիտասարդին շատ հաճախ տեսնում են գիշերային ակումբներում և ռեստորաններում՝ երիտասարդ աղջիկներով շրջապատված: Լոբոդային չէր հանդուժում նաև այն փաստը, որ Անդրեյն ապրում էր գրեթե իր հաշվին: Վերջերս Սվետլանա Լոբոդայի ձեռքն են ընկել բազում նկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Անդրեյն ուրախ ժամանակ անցկացրել անծանոթ աղջիկների հետ, գրում է Super.ru-ն:



© NEWS.am STYLE