Երգչուհի Լայանան սպասում է իր առաջնեկին

13:18   16 սեպտեմբերի, 2014

Երգչուհի Լայանան հղի է։ Ուրախալի լուրը երգչուհին հայտնեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում՝ նշելով, որ հղիության մասին լուրն իմանալուց հետո դարձել է ավելի զգուշավոր։

«Ավելի ուշադիր եմ, թե ինչ եմ ուտում, ինչ եմ անում, երբ եմ քնում»,-ասաց նա։

Լայանայի համար երեխայի սեռը կարեւոր չէ։ Ուրախ կլինի թե' աղջկա, թե' տղայի համար։ Ի դեպ, նա եւ ամուսինը՝ Ռոլանդը, երեխայի՝ տղա լինելու դեպքում, արդեն վաղուց որոշել են անունը. որդուն Ռոբերտ կանվանակոչեն՝ ի պատիվ Ռոլանդի պապիկի, իսկ աղջիկ երեխայի անուն առայժմ չեն որոշել։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ Լայանային մաղթելով թեթեւ հղիություն։



© NEWS.am STYLE