Ի՞նչ տանել չեն կարողանում տղամարդիկ կանանց մեջ

21:32   16 սեպտեմբերի, 2014

Գրեթե բոլոր կանանց ցանկությունն է իրենց ամուսինների համար լինել իդեալական կին: Բայց մենք շատ լավ գիտակցում ենք, որ իդեալական ոչինչ չի կարող լինել: Եվ, բացի այդ, չե՞ք կարծում, որ իդեալական լինելով՝ կարող եք նաեւ ձանձրալի լինել: Այնուամենայնիվ, դառնալ իդեալական կին այդքան էլ դժվար չէ, որքան դուք եք պատկերացնում: Պարզապես պետք է իմանալ, թե ինչ տանել չեն կարողանում տղամարդիկ: NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն հատկանիշները, որոնք կան շատ կանանց մեջ եւ որոնք զայրացնում են տղամարդկանց։

Կասկածամտություն

Տղամարդիկ սիրում են, երբ իրենց վստահում են: Տանել չեն կարողանում կասկածմտությունն ու անտեղի խանդի տեսարանները:

Շատախոսությունը

Կանայք, լինելով զգացմունքային, կյանքի ցանկացած իրավիճակ սիրում են ընկերների, իրենց մտերիմ մարդկանց հետ քննարկել, իսկ տղամարդիկ, հակառակը, հազվադեպ են քննարկում իրենց կյանքը:

Անճշտապահություն

Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ կինը ուշանում է: Բայց նշենք, որ կան տղամարդիկ, որոնք արդեն հարմարվել են այդ փաստի հետ։ Այնուամենայնիվ, կանանց խորհուրդ ենք տալիս, որ չուշանան ժամադրությունից:

Գերիշխանություն

Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ կանայք լինում են գերիշխող: Ընդհակառակը, տղամարդիկ սիրում են թույլ կանաց, որ նրանց պաշտպանեն:

Շարունակական սպասում՝ զգացմունքների հարցում

Կանայք սիրում են անորոշության մեջ թողնել տղամարդկանց՝ ոչ մի հստակ պատասխան չտալով: Իհարկե, պարզ է, որ այդ քայլով կանայք ցույց են տալիս, որ նրանց պատասխանը դրական է լինելու: Սակայն շտապենք տեղեկացնել կանանց, որ տղամարդիկ չեն սիրում սպասել։ Եթե դուք շարունակեք այդպես, ապա նրանք մի գեղեցիկ օր կհեռանան եւ կմոռանան ձեզ:

Ոչ կայուն որոշում

Կանայք շատ հաճախ անմտածված քայլեր են կատարում, որոնք էլ դուր չեն գալիս տղամարդկանց: Վերջիներս սիրում են, երբ կինը մտածում է եւ խելացի քայլ է կատարում:

Պատրաստեց՝ Մ.Մ. 



© NEWS.am STYLE