Ի՞նչ հագնել այսօր

10:05   17 սեպտեմբերի, 2014

Բարի առավոտ բոլորին: Ինչպես յուրաքանչյուր օր, այսօր էլ շարունակում ենք ներկայացնել նորաձեւ լուքեր՝ տարբեր առիթների համար:

Ստորեւ առաջարկում ենք 5 կերպար:

Look N1

Թեթեւ, առօրյա կերպար է, որը, շնորհիվ պլատֆորմով կոշիկների, առավել կանացի է դառնում: Կապույտը ներդաշնակորեն համադրված է բեժի հետ: Կերպարն ամբողջանում է աքսեսուարների շնորհիվ: Լուքը հարմար է աշխատանքի, դասի, ընկերների հետ հանդիպման, հյուր եւ նման ոչ պաշտոնական վայրեր գնալու համար:

Look N2

Նուրբ ու ռոմանտիկ կերպար է: Սպիտակի եւ բաց վարդագույնի գեղեցիկ համադրությունը լրացված է ոչ պակաս գեղեցիկ զարդերով: Նման լուքը հարմար է առավոտյան դասի կամ աշխատանքի գնալու համար, ինչպես նաեւ՝ տարատեսակ միջոցառումների եւ հանդիպումների:

Look N3

Նույնպես առօրյա կերպար է: Հարմար է աշխատանքային լարված եւ հագեցած օրվա համար, երբ ամբողջ օրը ոտքի վրա եք: Թե' ջինսը, թե' նման շապիկը եւ պայուսակը անչափ նորաձեւ են այս սեզոնին:

Look N4

Իսկ այս լուքը ուժեղ եւ ինքնավստահ աղջիկների համար է, ովքեր չեն վախենում շրջապատի ուշադրությունը սեւեռել իրենց վրա: Փիրուզագույն զգեստը՝ համադրված միշտ նորաձեւ կաթնագույն կոշիկների, պայուսակի եւ վերարկուի հետ անչափ նրբագեղ կդիտվեն: Նման լուքով կարող եք մասնակցել տարատեսակ խնջույքների, պաշտոնական կամ ռոմանտիկ հանդիպումների, գնալ թատրոն կամ կինո:

Look N5

Եվս մեկ հետաքրքիր լուք՝ դարձյալ երեկոյի համար: Գույների համարձակ համադրություն է: Թեեւ առաջին հայացքից աչքին փոքր-ինչ խորթ կարող է թվալ, բայց ժամանակակից նորաձեւությունը վաղուց մերժել է գրեթե բոլոր «չի կարելիները»: Այնպես որ, եղեք խենթ եւ համարձակ:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE