VARDA. «Ես մագնիսի պես ձգում եմ այն ամենը, ինչը կապված է Հայաստանի եւ հայերի հետ»

12:02   17 սեպտեմբերի, 2014

Մեր գեղեցկուհի VARDA-ն երեկ իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ կոսմետիկ միջոցների կույտի հետ: Լուսանկարի մակագրությունից պարզվում է, որ պարուհին համակցված տեսակի խնդրահարույց մաշկ ունի, որը հակված է բորբոքումների:


Պարուհին գտել է միջոց, որն իրեն շատ է օգնել:

«Ես սովորաբար կատակում եմ, որ մագնիսի պես ձգում եմ այն ամենը, ինչը կապված է Հայաստանի եւ հայերի հետ: Կոսմետիկան (անունը չենք նշում) արտադրվում է Ամերիկայում, բայց արտադրողները, իհարկե, պարզվեց Հայեր են: Ինչը ինձ համար կրկնակի հաճելի է, չէ որ ես շատ եմ հպարտանում այն մարդկանց ձեռքբերումներով, որոնց ազգանունը «յան»-ով է վերջանում»,- գրել է VARDA-ն:



© NEWS.am STYLE